ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օբաման և Մերկելը քննարկել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների հարցը

Օբաման և Մերկելը քննարկել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների հարցը
11.04.2014 | 12:23

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, փոխանցում է Սպիտակ տունը:

Երկու երկրների առաջնորդները կրկին կոչ են արել Ռուսաստանին՝ հետ քաշել զորքերը ռուս - ուկրաինական սահմանից:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ